Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոուրինյոն զայրացել է Մխիթարյանի մասին հարցից

Մոուրինյոն զայրացել է Մխիթարյանի մասին հարցից

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին զայրացրել է Հենրիխ Մխիթարյանի մասին հարցը:

«Զայրանում եմ այն բանից, որ բոլորը հարցնում են բացակայող ֆուտբոլիստների և ոչ այդքան լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների մասին: Չեք հարցնում ոչ Մարիսալի և ոչ էլ Սմոլինգի մասին: Միշտ էլ նույն պատմությունն է: Մխիթարյանը բաց էր թողել «Նյուքասլ»-ի դեմ խաղը, քանի որ մեկ այլ տարբերակ ունեինք: Այդ խաղում իմ որոշմամբ խաղադաշտ դուրս եկան Ռեշֆորդը և Մարսիալը: Եթե չփոխվի խաղի կանոները ես չեմ կարող 11 ֆուտբոլիստից ավել խաղացող մտցնել խաղադաշտ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մոուրինյոն:

Չեմպիոների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կհյուրընկալվի «Բազել»-ին: Հանդիպումը կմեկնարկի 23:45-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]