Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Դեկտեմբեր

«Զվեզդա» հեռուստաալիքի ղեկավարությունն ընդունել է, որ հաղորդումներից մեկում Հայաստանի և ՀՀԿ-ի հասցեին ոչ կոռեկտ գնահատականներ են հնչել


ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Զվեզդա» հեռուսաալիքի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որում ընդունել է, որ Հայաստանի, Հայաստանի իշխող կուսակցության  հասցեին ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել հեռուստատեսության հաղորդումներից մեկի ժամանակ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այդ հաղորդման ժամանակ Հայաստանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության և Գարեգին Նժդեհի հասցեին հնչած ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների տրամաբանությունից: Նման հայտարարությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ անկախ նրանից, թե որտեղից ինչ գնահատականներ կհնչեն՝ Գարեգին Նժգեհը հայ ազգի մեծագույն հերոսներից մեկն է, ում շնորհիվ հայ ժողովուրդն ունի Սյունիքը, ում շնորհիվ փառապանծ հաղթանակ է տոնել Ղարաքիլիսայի ճակատամարտում, ինչի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել Սարդարապատի թիկունքը 1918թ. ճակատամարտի ժամանակ: «Նժդեհը հայ ժողովրդի համար մեծագույն հերոսներից մեկն է, և մեր ազգի համար ունի նույն նշանակությունը, ինչ, օրինակ, բարեկամ ռուս ժողովրդի համար Ալեքսանդր Սուվորովը»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ