1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 21-ին, ժամը 17:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 24 UL 614 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Վ.) և «Toyota ipsum» մակնիշի 97 MM 111 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Ս.), ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1961 թ. ծնված Ս. Զ.-ը, 1971 թ. ծնված Խ. Մ.-ը, 1994 թ. ծնված Ա. Ա.-ը, 1958 թ. ծնված Գ. Ա.-ը և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1964 թ. ծնված Ա. Վ.-ը  տեղափոխվել են Թալինի ԲԿ, որտեղ Ա. Վ.-ը մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները Գ. Ա.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային, փակել գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները, իրականացրել ճանապարհի լվացման և մեքենաների հովացման աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]