Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթը

Երևանում այս տարի ևս կանցկացվի «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի կողմից ամեն տարի  հայտարարվող «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթին, որի  շրջանակում առանձնակի կարևորվում են ինչպես մասնավորի, այնպես էլ անհատ քաղաքացիների կողմից յուրօրինակ և հետաքրքրական լուծումներ առաջարկող  աշխատանքները։

«Մեր կողմից Ամանորի տոներին ընդառաջ «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ: Սա լավ առիթ է խրախուսելու մեր քաղաքացիներին, տնտեսվարողներին, որպեսզի նրանք ևս միանան քաղաքի Ամանորի տոնական ձևավորմանը՝ լրացուցիչ տոնական տեսք հաղորդելով մեր Երևանին»,- նշել է քաղաքապետը:

Աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանն էլ հանձնարարվել է  այս տարի ևս անցկացնել մրցույթը և ապահովել վարչական շրջանների, տնտեսվարողների կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և անհատ քաղաքացիների ակտիվ մասնակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]