Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Չեխիայի նախագահը դեմ է ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից կիրառվող փոխադարձ պատժամիջոցներին

 Չեխիայի նախագահը դեմ է ԵՄ-ի և Ռուսաստանի կողմից կիրառվող փոխադարձ 
պատժամիջոցներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը դեմ է Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին, ինչպես նաև այդ առնչությամբ Ռուսաստանի հակաքայլերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Զեմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Դուք բոլորդ էլ լավ գիտեք, որ բավականին երկար ժամանակ ես դեմ եմ եղել պատժամիջոցներին: Դա վերաբերվում է ինչպես ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին, այնպես էլ ԵՄ-ի դեմ Ռուսաստանի Դաշնության ձեռնարկած հակաքայլերին»,- նշել է Զեմանը:

Նա շեշտել է, որ չնայած ստեղծված պայմաններին, Ռուսաստանի և Չեխիայի միջև վերջին շրջանում աճել են փոխադարձ արտահանումն ու ներկրումը, ինչպես նաև ռուս զբոսաշրջիկների հոսքը դեպի Չեխիա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]