Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետը հանձնարարել է ապահովել գույքահարկի վճարների ընդունման առավելագույն որակ

Երևանի քաղաքապետը հանձնարարել է ապահովել գույքահարկի վճարների ընդունման 
առավելագույն որակ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել 2017 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետին, որն ավարտվում է դեկտեմբերի 1-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս ուղղությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչությանը, ինչպես նաև  վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հնարավորություններ ստեղծել բնակիչների համար աշխատանքից հետո կատարելու իրենց հարկային պարտավորությունները:

«Համագործակցելով մեր աշխատակազմերի մասնաշենքերում տեղակայված բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերի հետ` անցած տարի սահմանեցինք հատուկ աշխատակարգ, որպեսզի մինչև 19:30-ը մեր աշխատող քաղաքացիների համար ստեղծենք լրացուցիչ հնարավորություններ` վճարումներն իրականացնելու համար:

Ըստ այդմ, հաշվի առնելով նախորդ տարվա հաջող փորձը, կիրառեք նույն աշխատակարգը և ապահովեք համապատասխան իրազեկում: Մենք պետք է ձգտենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ ապահովել»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին էլ հանձնարարվել է հսկողության տակ պահել քաղաքապետարանի պաշտոնական կայքում առկա գույքահարկի վճարման էլեկտրոնային ծառայությունների մատուցման որակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]