Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՍԴ-ն միջազգային 3 պայմանագրերի գործով որոշում կայացրեց

ՍԴ-ն միջազգային 3 պայմանագրերի գործով որոշում  կայացրեց

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը ՀՀ Նախագահի դիմումի հիման վրա նոյեմբերի 21-ին քննության էր առել միջազգային 3 պայմանագրերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջին պայմանագիրը  վերաբերվում է 2017 թվականի  մայիսի 26-ին Կազանում ստորագրված Եվրասիական տնտեսական  միության անդամ պետությունների կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ հատուկ սուբսիդիաները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ կամավոր համաձայնեցնելու և ԵԱՏՄ-ի անդամ պետությունների կողմից հատուկ սուբսիդիաների տրամադրման հետ կապված Եվրասիական տնտեսական հանձնաժողի կողմից քննություն անցկացնելու կարգի մասին համաձայնագրում ամրագրված  պարտավորություններին:

Երկրորդը պայմանագիրը վերաբերում է «TRACECA մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորություններին,իսկ երրորդը` «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին»  կոնվենցիայում  ամրագրված պարտավորություններին:

Սահմանադրական դատարանը որոշեց, որ վերոհիշյալ  միջազգային 3 պայմանագրերը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]