Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի

Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է թալանված ու ավերված Սուրբ Կիրակոս եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից հրաժարված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Դիարբեքիրում այցելել է Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի, որը տարածաշրջանում թուրքական ուժերի գործողությունների ընթացքում կողոպտվել ու մեծ վնասներ է կրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Եկեղեցու պատերի վրա ներկայում կան կրակոցների հետևանքով առաջացած անցքեր, կոտրված են ապակիները:

Սուրբ Կիրակոս եկեղեցու ներսում շրջելուց հետո Աթեշյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Այսօր այս թաղամասում գտնվող Աստծո աղոթարանները՝ եկեղեցիները, մզկիթներն ավերակների են վերածվել: Նման բան անողին մենք մարդ չենք կարող անվանել: Ամեն բան ավերված է: Այս ամենն անողն Աստծո արարած մարդը չի կարող լինել»:

Արքեպիսկոպոս Աթեշյանը հորդորել է պատկան մարմիններին, այդ թվում մշակույթի նախարարությանը, հիմնադրամների գլխավոր տնօրինությանը և ոստիկանությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ սկսելու եկեղեցու վերանորոգման աշխատանքները:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվել էր վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի էր ունեցել նաև առաջին պսակադրությունը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն էր ցուցաբերել նաև Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915թ.-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավիրել էին այն:

Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել՝ 97 տարի անց:

2015 թվականից այն թաղամասում, որտեղ գտնվում է եկեղեցին, վերսկսվել էին բախումները թուրքերի ու քրդերի միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]