Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նպաստի համար առցանց դիմելու կարգը կգործի նաեւ երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում

Նպաստի համար առցանց դիմելու կարգը կգործի նաեւ երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմում առցանց եղանակով այսուհետ կարելի կլինի նաեւ ներկայացնել երրորդ եւ հաջորդ երեխաների դեպքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսին ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ առաջին եւ երկրորդ երեխայի նպաստն առցանց ստանալու համար դիմել է 21 հազար 520 քաղաքացի: «Մենք այս բարեփոխումները կատարելու ենք նաեւ մահվան նպաստի պարագայում: Դրանով կապահովենք թափանցիկություն»,-ասաց նա:

Անդրադառնալով կատարված ծրագրերին, Հովհաննես Սահակյանն ասաց, որ կթվայնացվեն  այն անձանց աշխատանքային գրքույկները, ովքեր դեռեւս կենսաթոշակային տարիքի չեն հասել: «Աշխատանքային գրքույկները պետք է թվայնացնենք, որպեսզի հետո կենսաթոշակային տարիքին հասնելուն պես մենք ունենանք ամբողջական բազան եւ զերծ մնանք հիմնական փաստաթղթեր հավաքելու գործընթացից»,-հավելեց Սահակյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]