1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

KFC-ի թողարկած վրանը պաշտպանոմ է Համացանցից

KFC-ի թողարկած վրանը պաշտպանոմ է Համացանցից

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների KFC արագ սննդի ռեստորանների ցանցը վաճառքի Է հանել գործվածքից պատրաստված տուրիստական վրաններ՝ Ֆարադեյի վահանով: Նոյեմբերի 21-ին այս մասին հայտնել Է HighSnobiety-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սարքը ներս չի թողնում Էլեկտրամագնիսական ալիքներ, ինչը բոլորին, ովքեր կմտնեն այնտեղ, հարկադրում Է հրաժարվել Համացանցից եւ սմարթֆոնից: Մոխրագույն վրանը զարդարված Է գնդապետ Սանդերսի ֆիգուրով, որը պատսպարանն առնում Է թեւերի մեջ:

Վրանի արժեքի եւ գնման հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չկա:

Ֆարադեյի վահանը կամ վանդակը սարք Է, որը 1836 թվականին ստեղծել Է անգլիացի ֆիզիկոս եւ քիմիկոս Մայքլ Ֆարադեյը՝ արտաքին Էլեկտրամագնիսական դաշտերից սարքերն Էկրանավորելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]