Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գործատուն պատժվելու է չհիմնավորված ստաժեր նշանակելու համար

Գործատուն պատժվելու է չհիմնավորված ստաժեր նշանակելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում 2017 թվականին 524 հազար 485 մարդ կենսաթոշակի իրավունք ունեցող շահառու է համարվում: Նրանցից 460 հազար 485-ը ստանում է աշխատանքային կենսաթոշակ, 64 հազարը` ծերության նպաստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մամուլի ասուլիսին ասաց Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով` տարվա ընթացքում ծննդյան միանվագ նպաստ է նշանակվել 34 հազար 786 հոգու: Մինչեւ երկու տարեկան երեխաների խնամքի նպաստ ստացել է 8327, մայրության նպաստ`22 հազար 990 մարդ: «Մեր համակարգ տարեկան մուտքագրվում է 250 հազար դիմում»,-նշեց Սահակյանը:

Նա ոլորտի առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներից մեկը համարեց գործատուների կողմից ոչ իրավաչափ կամ չհիմնավորված ստաժերի նշանակումը: «Մենք այս համակարգում փոփոխություններ անելով ցանկանում ենք վերականգնել արդարությունը: Եթե մարդը հալալ քրտինքով աշխատել է. կստանա իր աշխատած տարիներին համապատասխան կենսաթոշակ, եթե ոչ` ծերության նպաստ»,-ասաց Հովհաննես Սահակյանը՝ հավելելով, որ 3000 տարվա կեղծ ստաժի դիմաց արդեն իսկ 14 միլիոնից ավել գումար են արձանագրել, որից 4-5 միլիոնն արդեն հետ է գանձվել պետական բյուջե:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]