1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր գեղաթերթիկ է մարվել

ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված նոր 
գեղաթերթիկ է մարվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանի ազգային պատկերասրահում մարվեց 2017 թվականի նոյեմբերի 21-ին և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը» թեմային: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՀայՓոստ» ՓԲԸ-ից:

280 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային նամականիշերից մեկի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ մյուս նամականիշի վրա՝ Ռուսաստանի Դաշնության զինանշանը:  

Գեղաթերթիկի վրա ներկայացված են ՀՀ Արտաքին գործերի նախարարության և ՌԴ Արտաքին գործերի նախարարության շենքերը: Երկու նամականիշով գեղաթերթիկը ձևավորված է ՀՀ և ՌԴ դրոշների գույներով:  

Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: 

Թողարկման օրը` 21 նոյեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 34,0 x 34,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ

Տպաքանակը՝ 20 000 հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]