1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մարտունի գյուղում նախադրյալներ են ստեղծվել գյուղատնտեսության զարգացման համար

Մարտունի գյուղում  նախադրյալներ են ստեղծվել գյուղատնտեսության զարգացման համար

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում ավարտին է մոտենում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը», որի մեկնարկը տրվել է 2015 թվականին,. եւ որի արդյունքում գյուղը ստացել է նոր գյուղտեխնիկա, ջրարբիացվել են արոտները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց նախկին Մարտունի համայնքի ղեկավար, այժմ արդեն բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ասատրյանը, ՀՀ գյուղնախարարության  «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» իրականացման գրասենյակի աջակցությամբ Մարտունի գյուղի «Արոտօգտագործողների ընկերությունը» ստացել է «Բելառուս» մակնիշի 2 տրակտոր, 2 գութան, 1 հակավորող, 1 փոցխող մեխանիզմ, 10 իտալական ձեռքի հնձիչ: Այս տարվա ընթացքում այդ մեխանիզմները գյուղի տնտեսություններին էականորեն օգնեցին անասնակերի բերքահավաքի, ինչպես նաեւ ցանք ու ցել կատարելու ընթացքում: Մինչ տեխնիկայի ստացումը եթե անասնակերի բերքահավաքը կատարվում էր ավելի քան երկու ամսվա ընթացքում, ապա այս տարի նույն տեխնիկայի օգտագործման շնորհիվ մոտ 20 օրում եւ արդյունավետորեն հավաքեցինք բերքը: Հնձի եւ հավաքի համար ծառայությունները տնտեսություններին մատուցվեցին նկատելիորեն էժանացված գներով: Գյուղում տեխնիկայի ձեռքբերման շնորհիվ նաեւ 15 հեկտար կարտոֆիլի  եւ 3 հեկտար աշնանացան ցորենի ցանք կատարվեց, 4 հեկտար ցել արվեց գարնանացան գարի ցանելու նպատակով: Մի խոսքով, տարեցտարի գյուղում ավելանալու են մշակվող վարելահողերի մակերեսները»,-հավաստեց Արթուր Ասատրյանը:
Նույն ծրագրի շրջանակում, 49 միլիոն դրամի ներդրմամբ, Մարտունիում իրականացվել են արոտների ջրարբիացման աշխատանքներ: Կառուցվել է շուրջ 3 կիլոմետր երկարության ջրագիծ եւ 1 խմոց: «Այս երաշտ տարում արոտների ջրարբիացումն անչափ օգնեց անասնապահական տնտեսություններին: Արդեն արոտների արդյունավետ կառավարման դեպքում անասնապահության զարգացման համար բավարար նախադրյալներ են ստեղծվում: Հիմա մեր գյուղի տնտեսություններում պահվում է մոտ 720 գլուխ խոշոր, 650 մանր եղջերավոր անասուն: Համոզված եմ, որ իրականացված ծրագրերի շնորհիվ անասնապահությունը եւ հողագործությունը Մարտունի գյուղում նկատելի առաջընթաց կապրեն, կդառնան եկամտաբեր զբաղմունք: ՀՀ գյուղնախարարության կողմից իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքի 20 տոկոսը, որպես մեր համայնքի կողմից իրականացվող ներդրում, հատկացրել է «Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը»,-նշեց Արթուր Ասատրյանը:
Մարտունիում անասնապահության զարգացման եւ չքավորության կրճատման մեկ այլ ծրագիր էլ իրականացրել է «Զարգացման սկզբունքներ» հասարակական բարեգործական կազմակերպությունը՝ 13 աղքատ ընտանիքների 2015 թվականին տրամադրելով մեկական հղի կով: Համաձայն ծրագրի պահանջների՝ այդ ընտանիքները 3 տարի անց պետք է գյուղի հաջորդ 13 ընտանիքներին փոխանցեն մեկական հղի երինջ: «Ծրագիրը հաջող ընթացք ունի: Հղի կովեր ստացած տնտեսությունները զարգացնում են իրենց փոքր տնտեսությունները, ստանում են մթերքներ, բուծում հորթեր ու 2018 թվականին հաջորդ 13 շահառուներին փոխանցում երինջներ»,-հավաստեց Արթուր Ասատրյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]