Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սոթքի եկեղեցու հիմնանորոգման ավարտը նշանավորվել է գյուղի մանուկների հավաքական մկրտությամբ

Սոթքի եկեղեցու հիմնանորոգման ավարտը նշանավորվել է գյուղի մանուկների հավաքական մկրտությամբ

ԳԱՎԱՌ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի սբ Աստվածածին եկեղեցու հատակի եւ տանիքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել էին այս տարվա երկրորդ կեսից հետո, ամբողջությամբ հասցվել են ավարտի: Ավելին՝ նորանորոգ եկեղեցին ընդունել է գյուղի հավատացյալների առաջին հոգեւոր միջոցառումը՝ վերջին 1 տարվա ընթացքում Սոթքում ծնված երեխաների հավաքական մկրտության արարողությունը:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ սուրբ մկրտության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածքի հոգեւոր հովիվ Տեր-Տարոն քահանա Հունանյանը: Վերջին մեկ տարում Սոթքում ծնված 16 երեխաները մկրտվեցին նորանորոգ եկեղեցում՝ Սոթքի գյուղապետարանի կողմից ստանալով նախօրոք պատվիրված նվերները՝ ոսկյա շղթաները եւ խաչերը: Մկրտության արարողությունից հետո եկեղեցու բակում կազմակերպվեց տոնախմբություն ու հացկերույթ, որին մասնակցեցին համայնքի անդամներ եւ հյուրեր:

«Սոթքի սբ Աստվածածին եկեղեցին վերջապես ստացավ իր նորոգ ու պատմաճարտարապետական նախկին տեսքը: Հատակի նորոգման համար մեր համայնքի բյուջեի միջոցներից ծախսվեց 3 միլիոն 714 հազար, տանիքի նորոգման համար՝ 8 միլիոն 760 հազար դրամ:Հատկապես անշուք էր տանիքի տեսքը, որի մի մասը ծածկված էր քարե սալերով, իսկ խոնարհված մասը՝ թիթեղով: Թիթեղյա հատվածն ամբողջովին հեռացվեց ու փոխարենը տեղադրվեց քարե սալերով ծածկը, եւ սուրբ Աստվածածինը խոնարհման պահից երկար ու ձիգ դարեր անց վերականգնվեց իր շքեղ տեսքի մեջ: Եկեղեցու նորոգման երրորդ փուլը լինելու է բակի բարեկարգումն ու ցանկապատումը, որը կիրականացնենք եկող տարվա ընթացքում»,-պատմեց Սոթքի նախկին գյուղապետ, եկեղեցու նորոգումը նախաձեռնած Կոլիկ Շահսուվարյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]