Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ-ն ՆԱՏՕ-ի աջակցությամբ կոչնչացնի մարտական պիտանելիություն չունեցող զրահատեխնիկա

ՀՀ-ն ՆԱՏՕ-ի աջակցությամբ կոչնչացնի մարտական պիտանելիություն չունեցող 
զրահատեխնիկա

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ՆԱՏՕ-ի վստահության հիմնադրամի աջակցությամբ ոչնչացնելու է մարտական պիտանելիություն չունեցող 140 միավոր զրահատեխնիկա և 21 միավոր զրահապատ մարտական մեքենա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագրի շրջանակում ոչնչացվելու է մարտական պիտանելիություն չունեցող 140 միավոր տեխնիկա և 21 միավոր զրահապատ մարտական մեքենա: «3 տարվա բանակցություններից հետո Գերմանիան համաձայնել է ծրագրի իրականացման համար ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի միջոցով հատկացնել 1.3 մլն եվրո»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Զաքարյանը:

Մետաղի ջարդոնից ստացված գումարը` մոտ 100 հազար եվրո, կուղղվի ականազերծման ծրագրերին: Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանում նման ծրագիր առաջին անգամ է իրականացվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]