Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը՝ անշուշտ պետք  է շարունակել բանակցությունները. Նալբանդյան  

Չնայած Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանը՝ անշուշտ պետք  է շարունակել 
բանակցությունները. Նալբանդյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը տրամադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կառուցողական հանդիպումներին:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Կարգավորման հիմնական սկզբունքները եւ տարրերն արդեն դրված են սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր: Մենք շատ երկար ենք վարել բանակցությունները հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ, իսկ Ադրբեջանն ասում էր, որ կարիք չունի բանակցելու հիմնական սկզբունքների հարցով: Եվ չնայած Ադրբեջանի այս, մեղմ ասած, ոչ կառուցողական դիրքորոշմանը, անշուշտ պետք  է շարունակել բանակցությունները, որովհետեւ չկա այլընտրանք բանակցային գործընթացին»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նոյեմբերի 20-21-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]