Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում ավարտվել Է ռուսական ռազմակայանի օբյեկտների նախապատրաստումը ուսուցման ձմեռային շրջանին

Հայաստանում ավարտվել Է ռուսական ռազմակայանի օբյեկտների նախապատրաստումը ուսուցման ձմեռային շրջանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել Է ուսումնանյութական բազայի ռազմական օբյեկտների նախապատրաստումը ուսուցման ձմեռային շրջանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, մեկ ամսվա ընթացքում շարժական ուսումնանյութական բազայի նորոգման ու վերականգնման միջոցառումներ են անցկացվել ստորաբաժանումներում, դասարաններում, զորանոցներում, «Կամխուդ» «Ալագյազ» զորափորձարաններում եւ վրանային ճամբարներում:

Նախապատրաստական շրջանում զինվորական ավանների տարածքում իրականացվել են տանկերի եւ հետեւակի մարտական մեքենաների, տակտիկական դաշտերի, հրաձգարանների, տանկադրոմների եւ ավտոդրոմների նախապատրաստման 500-ից ավելի միջոցառումներ ու խնդիրներ: Այդ թվում՝ անցկացվել Է ավելի քան 5 կիլոմետր մալուխ, վերականգնվել են 2 հազարից ավելի թիրախներ, սպասարկվել են 200-ից ավելի ամբարձիչներ, ներկվել են ավելի քան 3 հազար հատուկ օբյեկտներ, մարզասարքեր եւ ուսումնանյութական բազայի համալիրներ:

Ուսուցման ձմեռային շրջանի սկսվելուց առաջ զորափորձարաններում շուրջ հարյուր վրան Է փոխարինվել զինծառայողների բնակության համար, կուտակվել Է կարծր վառելիք, սարքավորվել Է ջեռուցման ավելի քան 50 կետ եւ այլն: Ընդամենը ռուսական զորամիավորումում ուսումնանյութական բազայի նախապատրաստման միջոցառումներում ներգրավվել են 300-ից ավելի զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ռազմական տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]