Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՌԴ-ն շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմանների ստեղծմանը. Լավրով

ՌԴ-ն շարունակելու է աջակցել ԼՂ հակամարտության կարգավորման համար 
պայմանների ստեղծմանը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Երևանում կայացած հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք մեր հայ բարեկամներին ծանոթացրել ենք այդ թեմայով բանակցությունների բովանդակությանը, որը մեր պատվիրակությունը երկու օր առաջ անցկացրել է Բաքվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Լավրովը:

Նա հավելեց, որ Ռուսաստանը`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շարունակելու է կողմերին աջակցություն տրամադրել խնդրի կարգավորմանը նպաստող պայմանների ստեղծման հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am