Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը հանդես Է գալիս Բունդեսթագի նոր ընտրությունների օգտին. հարցում

Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը հանդես Է գալիս Բունդեսթագի նոր ընտրությունների օգտին. հարցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի՝ ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնությունը հանդես Է գալիս Բունդեսթագի նոր ընտրությունների անցկացման օգտին այն բանից հետո, երբ ձախողվեցին բանակցությունները Քրիստոնեադեմոկրատական միություն/ Քրիստոնեասոցիալական միություն պահպանողական դաշինքի, Ազատ դեմոկրատական կուսակցության եւ «կանաչների» մասնակցությամբ կառավարող կոալիցիայի շուրջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են NTV եւ RTJ հեռուստաալիքների պատվերով Forsa սոցինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են նոյեմբերի 20-ին: Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցվածների 45 տոկոսն արտահայտվել Է նոր ընտրությունների անցկացման օգտին:

Հարցման մասնակիցների 27 տոկոսը ցանկացել Է Գերմանիայում ձեւավորել այսպես կոչված մեծ կոալիցիա՝ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մասնակցությամբ, 24 տոկոսն անհրաժեշտ Է համարում փոքրամասնության կառավարության ստեղծումը: Հարցումը ցույց Է տվել, որ եթե բանը հասնի նոր ընտրությունների անցկացմանը, դրանց արդյունքում ուժերի հարաբերակցությունն զգալիորեն չի փոխվի: Ընդ որում Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը (49 տոկոսը) կնախընտրեր կանցլերի պաշտոնում վերստին տեսնել Անգելա Մերկելին: Ուսումնասիրությանը մասնակցել են ձայնի իրավունք ունեցող ավելի քան 1,7 հազար գերմանացիներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am