Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը շարունակում Է Պեկինին համոզել՝ դադարեցնելու նավթի մատակարարումը ԿԺԴՀ-ին. Թիլերսոն

ԱՄՆ-ը շարունակում Է Պեկինին համոզել՝ դադարեցնելու նավթի մատակարարումը ԿԺԴՀ-ին. Թիլերսոն

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի հրաժարվել ԿԺԴՀ-ին անմշակ նավթի մատակարարումները լիովին դադարեցնելու հարցում Չինաստանին համոզելու գաղափարից: Նոյեմբերի 20-ին Սպիտակ տանը լրագրողների համար կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք առայժմ տեղի չենք տալիս եւ շարունակում ենք նրանց հետ երկխոսություն վարել սույն հարցի շուրջը,- նշել Է նա:- Մենք ցանականում ենք հաոզված լինել այն բանում, որ նրանք (Պեկինը) լիովին հանձնառու են ՄԱԿ-ի բոլոր պատժամիջոցների կատարման հարցում, որոնք սահմանվել են ԿԺԴՀ-ի դեմ»:

ԱՄՆ-ը գտնում Է, որ, եթե որեւիցե մեկը կարող Է ԿԺԴՀ-ին հետ պահել միջուկային եւ հրթիռային զենքի մշակումներից, ապա դա Պեկինն Է, որը Փենյանի գլխավոր առեւտրական գործընկերն Է: Թիլերսոնն Սպիտակ տանը լրագրողների առջեւ ելույթ Է ունեցել այն բանից մի քանի ժամ անց, երբ Թրամփը հայտարարել Է, որ իր վարչակազմը վերստին ԿԺԴՀ-ն ներառել Է ահաբեկչության հովանավորների՝ Պետդեպարտամենի կողմից կազմված ցուցակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]