Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մերկելը հանդես Է եկել Բունդեսթագի նոր ընտրություններ անցկացնելու օգտին

Մերկելը հանդես Է եկել Բունդեսթագի նոր ընտրություններ անցկացնելու օգտին

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես Է եկել Բունդեսթագի նոր ընտրություններ անցկացնելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նախարարների կաբինետի ղեկավարը նշել Է, որ թերահավատորեն Է վերաբերվում փոքրամասնության կառավարության ձեւավորման տարբերակին եւ կնախընտրեր նոր ընտրությունները: «Իմ տեսանկյունից՝ նոր ընտրությունները լավագույն լուծումը կլինեին»,- ասել Է նա:

Բացի այդ, Գերմանիայի կանցլերը մերժել Է պաշտոնաթող լինելու կոչերը: Ավելի վաղ Գերմանիայի Ազատ դեմոկրատական կուսակցությունը հայտարարել Է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններից հետո կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ Անգելա Մերկելի պահպանողականների եւ «կանաչների» հետ փոխզիջման հասնելու անհնարինության մասին եւ լքել Է բանակցությունները:

Ինչպես Բեռլինում լրագրողներին հայտնել Է լիբերալների առաջնորդ Կրիստիան Լինդները. «պարզվեց, որ չորս կուսակցությունները չունեն երկրի զարգացման ընդհանուր տեսլական եւ վստահության ընդհանուր բազա, որը կայուն կառավարության հիմքը կլիներ: Մենք չգիտենք, թե ապագայում ինչ մարտահրավերների առջեւ կհայտնվեն Գերմանիան եւ Եվրոպան, բայց եթե մենք չենք կարողանում համաձայնության հասնել ակներեւ հարցերի շուրջ, Էլ ինչ խոսենք ապագայի մասին»:

Իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներ Ալեքսանդեր Հաուլանդը եւ Ալիսա Վայդելը հայտարարել են, որ Անգելա Մերկելը պետք Է թողնի ԳՖՀ-ի կանցլերի պաշտոնը Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարության կազմավորման շուրջ նախնական բանակցությունների ձախողվելուց հետո: Իր հերթին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչությունը նոյեմբերի 20-ին որոշում Է ընդունել Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի հետ բանակցություններ չսկսել կոալիցիայի ձեւավորման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]