Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բելգիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով կան տուժածներ և զոհ

Բելգիայում մետալուրգիական գործարանում պայթյունի հետևանքով կան տուժածներ և 
զոհ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Գենտ քաղաքի մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել, որի հետևանքով, նախնական տվյալներով, կան վիրավորներ և մեկ զոհ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք կարող ենք հաստատել, որ նվազագույնը մի քանի մարդ տուժել է: Սա ամբողջ տեղեկատվությունն է, որին այս պահին մենք տիրապետում ենք»,- ասել է Բելգիայի դաշնային ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի ուշ Գենտի քաղաքապետարանից հայտնել են մեկ զոհի և մի քանի վիրավորների մասին:

Բելգիական  RTBF հեռուստաընկերության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գործարանի պոչամբարում՝ կարճ միացման հետևանքով: Նշվում է, որ պայթունին նախորդել է գազի արտահոսք, սակայն պայթյունի հետևանքով հրդեհ չի բռնկվել: Պայթյունը գործարանին ահռելի վնաս է հասցրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]