Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով դիմել է կառավարությանը

«Լուսավոր Հայաստան»-ը Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ 
ընտրություններ նշանակելու հարցով դիմել է կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել կառավարությանը՝ Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ ընտրություններ նշանակելու հարցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

«Լինելով սահմանադրական իրավունքի մասնագետ և բազմաթիվ քննարկումներ ունենալով այլ սահմանադրագետների հետ՝ եկել ենք այն եզրահանգման, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումից միանշանակ բխում է, որ Վանաձորի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն և նշանակվեն արտահերթ ընտրություններ»,- գրել է Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անհրաժեշտ հիմնավորումներով դիմում  է ուղարկել ՀՀ կառավարություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]