Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալական ֆուտբոլը պետք է մտնի նոր դարաշրջան. Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել

Իտալական ֆուտբոլը պետք է մտնի նոր դարաշրջան. Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 
նախագահը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն  հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Gazetta Italia-ն:

«Ներեցեք, հեռանում եմ, քանի որ ձախողել եմ: Ես ներողություն եմ խնդրում բոլոր իտալացիներից: Իտալական ֆուտբոլը պետք է մտնի նոր դարաշրջան»,- ասել է Տավեկիոն:

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 60 տարվա ընթացքում առաջին անգամ չի մասնակցի 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը: Իտալիայի հավաքականը որակավորման փուլում խմբում գրավեց երկրորդ տեղը և անցումային խաղեր անցկացրեց Շվեդիայի ընտրանու հետ: Մրցակցի հարկի տակ իտալացիները 1-0 հաշվով զիջեցին Շվեդիայի թիմին, իսկ սեփական հարկի տակ 0-0 հաշվով ավարտեցին հանդիպումը՝ զրկվելով աշխարհի առաջնության ուղեգրից:

Անհաջող արդյունքից հետո Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ էր արել թիմի գլխավոր մարզիչ Ջամպիերո Վենտուրային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]