Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանապետն ընդունել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Չինաստանի լիազոր ներկայացուցչին

ՀՀ ոստիկանապետն ընդունել է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Չինաստանի 
լիազոր ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 20-ին ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության՝ ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ապահովման լիազոր Չէն Հոպինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, պատվիրակության կազմում էին ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարության հակաահաբեկչական գործունեության վարչության, արտաքին գործերի նախարարության արտաքին անվտանգության դեպարտամենտի, մի շարք այլ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց ՀՀ ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության փոխգործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես արդի մարտահրավերների՝ ահաբեկչության, կիբերհանցավորության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում: 

Չէն Հոպինը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների գործակցությունն ամրապնդվելու է, քանի որ ընդգրկում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ, իսկ ահաբեկչության ու կիբերհանցավորության դեմ համատեղ պայքարը ժամանակակից աշխարհի գերխնդիրներից է, և այդ ուղղությամբ կարելի է լուրջ արդյունքներ արձանագրել միայն փոխգործակցոթյունը նոր մակարդակի բարձրացնելու դեպքում: 

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունավետության գրավականներից են տեղեկատվության փոխանակումը, մասնագետների վերապատրաստման գործընթացի ընդլայնումը, տեղեկատվական անվտանգության ապահովումը, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների կազմակերպումը: 

Գոհունակություն հայտնելով այս բնագավառներում արդեն իսկ առկա ձեռքբերումների կապակցությամբ՝ Վլադիմիր Գասպարյանը համոզմունք հայտնեց, որ գործընկերության խորացման շնորհիվ արդյունքներն ավելի առարկայական են լինելու: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]