1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհուրդը նիստ է գումարել

ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող 
խորհուրդը նիստ է գումարել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիստի ընթացքում արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված Արդարադատության նախարարության կատարած և կատարման ընթացքում գտնվող աշխատանքները: Ըստ այդմ՝ ավարտվել են ՔԿԱԳ մարմինների հետ ծննդյան ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի ներդրման աշխատանքները: Կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվել է ազատությունից զրկված անձանց համար արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու իրավունքի իրացման նպատակով ներդնել տեսազանգից օգտվելու հնարավորություն:

Նիստի ընթացքում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է կատարման փուլում գտնվող մի շարք աշխատանքներ ևս:

Այնուհետև, ըստ նիստի օրակարգի՝ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ևս Դավիթ Հարությունյանին ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից ՄԻՊ ազգային ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:

Ամփոփելով խոսքը՝ նախարար Հարությունյանը Խորհրդի անդամներին հորդորել է գործողությունների ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը և արդյունքները, ըստ ոլորտների, քննարկել համապատասխան գերատեսչություններում գործող հասարակական խորհուրդների անդամների հետ, որի ամփոփ ներկայացումը նախատեսվում է կազմակերպել ՀՀ արդարադատության նախարարության կողմից դեկտեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]