1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԳՖՀ-ի սոցիալ-դեմոկրատները վերջնականապես հրաժարվեցին Մերկելի հետ կոալիցիայից

ԳՖՀ-ի սոցիալ-դեմոկրատները վերջնականապես հրաժարվեցին Մերկելի հետ կոալիցիայից

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչությունը նոյեմբերի 20-ին որոշում Է ընդունել Անգելա Մերկելի պահպանողական դաշինքի հետ բանակցություններ չսկսել կոալիցիայի ձեւավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է DPA գործակալությունը՝ հղում անելով քաղաքական գործիչների կողմից ընդունված փաստաթղթին:

Բունդեսթագի՝ սեպտեմբերի 24-ին կայացած ընտրությունների արդյունքներով կուսակցություններից ոչ մեկը ձայների մեծամասնություն չստացավ: Թվաբանորեն երկրում կարող Էր ձեւավորվել մեծամասնության կառավարության երկու տարբերակներից մեկը՝ ԳՍԴԿ-ի եւ Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների դաշինքի մասնակցությամբ կամ «Յամայկա» անվանումով կոալիցիան, որը կներառեր ՔԴՄ/ՔՍՄ-ն, «Կանաչներին» եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը:

«Յամայկա»-ի ստեղծման շուրջ բանակցությունները ձախողվել են լույս նոյեմբերի 20-ի գիշերը: Իսկ այժմ նախարարների կաբինետ մտնելուց ԳՍԴԿ-ի վերջնական հրաժարումից հետո Մերկելի չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]