Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրանի ԱԳ նախարարությունը «կեղծ պնդումներ» Է բացահայտել ԱՊԼ-ի հայտարարություններում

Իրանի ԱԳ նախարարությունը «կեղծ պնդումներ» Է բացահայտել ԱՊԼ-ի հայտարարություններում
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան նպաստում Է տարածաշրջանում տարաձայնությունների սաստկացմանը, իսկ հայտարարությունները, որոնք հնչել են նրա կողմից գումարված Արաբական պետությունների լիգայի արտակարգ հանդիպման արդյունքների վերաբերյալ, կեղծ պնդումներ են բովանդակում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, նոյեմբերի 20-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լիգայի ամփոփիչ հայտարարությունը ոչ մի նշանակություն չունի ու կեղծ պնդումներ Է բովանդակում, եւ հատկապես Սաուդյան Արաբիան Է տարածաշրջանում տարաձայնությունների սաստկացման պատճառը»,-նշել Է նա: Ընդ որում՝ գերատեսչության խոսնակը նաեւ Էր Ռիադից պահանջել Է «դադարեցնել Կատարի, Լիբանանի եւ Բահրեյնի վրա գործադրվող ճնշումը՝ նրան մեղադրելով «տարածաշրջանում Իսրայելի քաղաքականությունն իրականացնելու մեջ»:

ԱՊԼ-ի ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստը Սաուդյան Արաբիայի խնդրանքով նոյեմբերի 19-ին անցկացվել Է Կահիրեում: Օրակարգի հիմնական թեման դարձել Է «տարածաշրջանի գործերին Իրանի միջամտությանը» հակազդելու հարցը:

Ինչպես նիստի արդյունքներով հայտարարել Է հանրակցության գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը, հանդիպմանը «արաբական երկրները դատապարտել են Թեհրանի անթաքույց միջամտությունը հարեւան երկրների գործերին», նշելով, որ ԱՊԼ-ն մտադիր Է միջազգային հանրակցությանը հանգամանորեն ծանուցել «տարածաշրջանում նրա աղաղակող խախտումների մասին» եւ, որպես Իսլամական Հանրապետությանը հակազդելու հաջորդ քայլ, դիտարկում Է ուղղակի դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]