Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության մասին

Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջընթացի հնարավորության 
մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում: «Բազմաթիվ մոտեցումները, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ պետք է արդյունքի բերեն, արդեն ուրվագծվել են»,- Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Լավրովը:   

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, Լավրովը նշել է, որ հակամարտությունը ոչ մեկին ձեռնտու չէ: «Պետք է փնտրել լուծումներ, առավել ևս, որ շատ և շատ մոտեցումներ, որոնք պետք է բերեն արդյունքի, արդեն իսկ ուրվագծվել են»,- ասել է նա՝ հավելելով, որ որպես երեք համանախագահներից մեկը՝ Ռուսաստանն աշխատելու է կողմերի համար ընդունելի կարգավորման խաղաղ ճանապարհի ուղղությամբ:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ին կլինի Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]