1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ելք» խմբակցության պատգամավորները կհանդիպեն հարկային մարմիններից դժգոհող «Առինջ մոլ»-ի առևտրականների հետ

«Ելք» խմբակցության պատգամավորները կհանդիպեն հարկային մարմիններից դժգոհող 
«Առինջ մոլ»-ի առևտրականների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներն ընթացիկ շաբաթվա ընթացքում կհանդիպեն «Առինջ մոլ»-ի առևտրականների հետ և կծանոթանան նրանց խնդիրներին: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Նրանք մեզ հետ հանդիպելու ցանկություն էին հայտնել, մենք խոստացել էինք, որ այս շաբաթվա մեջ կհանդիպենք նրանց հետ: Ինչպես և խոստացել էինք, ընթացիկ շաբաթվա ընթացքում մենք կկազմակերպենք այդ հանդիպումը և կփորձենք հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, թե տեղյակ են, որ «Առինջ մոլ»-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել, սակայն ընդգծեց, որ բովանդակությանը ծանոթանալ չի հասցրել և չի կարող իրավիճակին ամբողջական գնահատական տալ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն «Արմենպրես»-ին տված պարզաբանման մեջ ներկայացրել է «Առինջ մոլ» առևտրային կենտրոնում ստեղծված իրավիճակը: ՊԵԿ-ը պարզաբանել է, որ հարկային մարմինները իրականացրել են օրենքով իրենց տրված լիազորություններն ու պարտականությունները: «Առինջ մոլ»-ում գործունեություն ծավալող շատ տնտեսավարողներ ՊԵԿ-ի կողմից մի քանի անգամ նախազգուշացում ստանալուց հետո չեն փոխել իրենց վարքագիծը, ինչի հետևանքով էլ հարկային մարմինները իրականացրել են իրենց պարտականությունները: Ըստ ՊԵԿ-ի պարզաբանման` երբ շուրջ 10 ամիս մոտավորապես 200 տնտեսավարող անընդհատ ցույց է տալիս 1 միլիոն դրամի իրացման շրջանառություն, դա չի կարող դուրս մնալ հարկային մարմինների ուշադրությունից: Այս սուբյեկտների նկատմամբ պետական եկամուտների կոմիտեն պարտավոր է իրականացնել համապատասխան վարչարարություն, ինչի լիազորությունն օրենքով տրված է:

 Հարկային մարմիններին նման իրավիճակներում վարչարարություն իրականացնելու լիազորություն տրված է  «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի  14-րդ հոդվածով և «Հարկային ծառայության մասին» օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]