Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում

Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու 
հիմքեր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Վանաձորի ավագանին լուծարելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չի տեսնում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նա ընդգծեց, որ ժամանակից առաջ չի ցանկանում ընկնել, սակայն հավելեց, որ արտահերթ ընտրությունների համար հիմքեր չի տեսնում:

«Վանաձորի ավագանու նիստերն անցկացվել են «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքին համապատասխան: Հիմա Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ օրենքի որոշ դրույթներ հակասել են Սահմանադրությանը և մինչև մարտի 31-ը դրանք պետք է համապատասխանեցվեն մայր օրենքին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Դիտարկմանը, թե «Ելք» խմբակցությունը պատրաստվում է Վանաձորի ավագանին լուծարելու հարցով դիմել կառավարություն, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ դա նրա իրավունքն է: ՀՀԿ խմբակցության ղեկավարը ևս մեկ անգամ նշեց, որ Վանաձորի ավագանու նիստերն օրինական են եղել, քանի որ գումարվել են «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքին համապատասխան:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությանը դիմելու է կառավարություն Վանաձորի ավագանին լուծարելու հարցով: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի որոշումն արձանագրեց, որ Վանաձորի ավագանու նիստերը դե յուրե հակասել են Սահամնադրությանը, իսկ օրենքը հստակ սահմանում է, որ այն ավագանին, որը 6 ամիս շարունակ նիստեր չի գումարել, պետք է լուծարվի»,- նշեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ դիմելու են կառավարություն, որպեսզի կյանքի կոչվի Սահմանադրական դատարանի որոշումը,  և Վանաձորի ավագանին ժամանակից շուտ լուծարվի, ու նշանակվեն արտահերթ ընտրություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am