Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նապոլեոնի թագի ոսկե դափնետերեւը 625 հազար եվրոյով վաճառվել Է աճուրդում

Նապոլեոնի թագի ոսկե դափնետերեւը 625 հազար եվրոյով վաճառվել Է աճուրդում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նապոլեոն Բոնապարտի թագի մի բաղադրատարրը՝ ոսկե դափնետերեւը, նոյեմբերի 19-ին 625 հազար եվրոյով վաճառվել Է Ֆրանսիայի Ֆոնտենբլո քաղաքի աճուրդում:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի Osenat աճուրդային տնից ստացված տվյալները: Ի վերջո ընդամենը 6 գրամ քաշով հազվագյուտ իրի դիմաց առաջարկված գումարն զգալիորեն գերազանցել Է ակնկալվող 100 – 150 հազար եվրոն: Աճուրդն անցել Է ինտենսիվ, լոտն առաջացրել Էր հավաքորդների մեծ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում:

Նապոլեոնի հանդիսավոր թագադրումը կայացել Է 1804 թվականի դեկտեմբերի 2-ին Փարիզի Աստվածամոր տաճարում: Նապոելոնի թագադրության եւ նրա կողմից կայսեր տիտղոսի ընդունման արարողության համար ոսկերիչ Մարտին Գիյոմ Բիենեն պատրաստել Էր թագ՝ այն պատելով ոսկե դափնեպսակով: Աճուրդում վաճառվել Է Նապոլեոն Բոնապարտի եւ նրա ընտանիքի հետ կապված շուրջ 400 իր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]