Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Անթիլիասի մայր տաճարում բացվեց Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը

Անթիլիասի մայր տաճարում բացվեց Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հանդիսապետությամբ նոյեմբերի 19-ին Լիբանանում սուրբ և անմահ պատարագով տեղի ունեցավ հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Հանդիսությանը ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Սամուել Մկրտչյանը, միաբան հայրեր, մտավորականներ և ընթերցասեր մարդիկ։

 Պաշտոնական բացումը կատարեց Վեհափառ Հայրապետը։ Դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը ծաղկեցրեց միջոցառումը` հնչեցնելով ազգային ու կրոնական երգեր։

Վեհափառ Հայրապետի հայ գրքին ձոնած «Լո՜յս տեսաւ…» բանաստեղծությունը ընթերցեցին երիտասարդ միաբաններ Հոգշ. Տ. Վաչէ Վրդ. Պալըքճյանը և Հոգշ. Տ. Պսակ Աբղ. Թէփիրճյանը։

Բանաստեղծական ոճով պարուրված իր տողերով հայրապետը իրապաշտորեն բնութագրում է հայ գրքի ապրածը` անցյալն ու ներկան: «Լո՜յս տեսաւ…»-ով  ընդգծվում է առհասարակ գրքի և հատկապես հայ գրքի լուսավորչական նշանակությունը:

Հանդիսությունն ավարտվեց հայրապետական մաղթերգով և «Կիլիկիա» քայլերգով։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչ դեկտեմբերի 10-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ