ԼՂ-ի շուրջ համագործակցությունը չի տուժել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակից. Լավրով
12:14, 20 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը չի տուժել երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակից:
Այդ մասին նոյեմբերի 20-ին Բաքվում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: «Ղարաբաղյան կարգավորման շուրջ համագործակցությունը չի տուժել մեր երկկողմ գործերում տեղի ունեցողից»,- ասել Է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում