Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձորում սպանության մեջ կասկածվող 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Վանաձորում սպանության մեջ կասկածվող 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Տարոնի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1984 թվականին ծնված Վոլոդյա Քոչինյանի դիակը` որովայնի կտրած-ծակած վնասվածքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վանաձորի Վարդանանց փողոցում գտնվող գործարանի մոտ Վ. Քոչինյանի հետ վիճաբանել, ապա նրան դանակահարել և սպանել է 1993 թվականին ծնված Սերիկ Կ.-ն:
Բացատրական աշխատանքների շնորհիվ Սերիկ Կ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին: Նա ձերբակալվել է: 
Կատարվում է նախաքննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]