Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ մոդելն այսուհետև հանդիսատեսին կներկայանա նաև երգով

Հայ մոդելն այսուհետև հանդիսատեսին կներկայանա նաև երգով

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը որոշել է ներկայանալ նաև երգի ասպարեզում: Նա օրերս է վերադարձել Ալբանիայից, որտեղ մասնակցել է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը կայացած Miss Globe-2017 գեղեցկության մրցույթին:

Մրցույթի ընթացքում հայ գեղեցկուհին ոչ միայն շահել է շատերի համակրանքը և արժանացել Miss Friendship տիտղոսին, այլ նաև 60 մասնակիցների մեջ նվաճել է 6-րդ տեղը: Մրցույթի «Տաղանդ» փուլում Լիլիթը երգել է «Սարերի հովին մեռնեմ» երգը, ինչի շնորհիվ եւս մեկ անակնկալի է արժանացել՝ մրցույթի ավարտից հետո Տիրանայի լուսանկարչական դպրոցի տնօրեն Աուրելիո Լուլոյի կողմից տեսահոլովակի նկարահանման առաջարկի տեսքով:

«Տեսահոլովակը նկարահանել ենք այլ երգի հիման վրա, որի մասին դեռեւս չեմ կարող խոսել, բայց նշեմ, որ այն կհեռարձակվի իտալական, գերմանական եւ ալբանական հեռուստաալիքներով: Տվյալ պահին աշխատում ենք տեսահոլովակի վրա»:

Ինչպես նախկինում, այս անգամ ևս Լիլիթը մրցույթին մասնակցության հրավերը ստացել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության» լիգայի նախագահ Աշոտ Խաչատրյանի կողմից: Այս մրցույթին Լիլիթը մասնակցել է՝ համագործակցելով դիզայներներ Նինա Սարկսյանցի, Գայանե Մարտիրոսյանի եւ Լիլիթ Մելիքյանի հետ:

«Նինա Սարկսյանցը երեկոյան զգեստիս հեղինակն է. այն կարվել է Միլանում: Ես եւ դիզայներ Նինա Սարկսյանցը որոշել ենք այն տրամադրել «Բարի մամա» կազմակերպությանը, որը կկազմակերպի աճուրդ, իսկ ողջ հասույթը կտրամադրվի հաշմանդամություն ունեցող երեխաների բուժմանը:

Հուսով եմ, այս գեղեցիկ զգեստն իր գեղեցիկ նպատակին կծառայի»,-նշում է Լիլիթ Մարտիրոսյանը: Գյումրեցի գեղեցկուհին մինչ այս արդեն հասցրել է մասնակցել «Միսս Երկրագունդ» գեղեցկության մրցույթին՝ հայտնվելով լավագույն հնգյակում, իսկ մեկ տարի անց մասնակցել Miss Intercontinental մրցույթին՝ արժանանալով մի շարք մրցանակների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]