Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 20.11.2017

Սպասվող լրահոս. 20.11.2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Նոյեմբերի 20-21-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության նախագահը։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը:

Ազգային ժողովում այսօր ճեպազրույցներ են: Խորհրդարանական խմբակցությունները կամփոփեն Ազգային ժողովի նախորդ քառօրիայի աշխատանքները:

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: ԱԺ նիստերի դահլիճում նախատեսված է հատուկ նիստ, որի ընթացքում երեխաները կհնչեցնեն իրենց հուզող խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակները: Նիստում բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Երևանում այսօր կմեկնարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգին և Հայաստանում դրա տեղայնացման հեռանկարների քննարկմանը նվիրված երկօրյա աշխատաժողով: Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

Լրագրողների հետ կհանդիպի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը։ Նա կանդրադառնա 2018 թվականի Հայաստանի բյուջեին։

Մամուլի ասուլիսով հանդես կգան սննդի անվտանգության փորձագետ Աշոտ Միրզոյանը և Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը: Նրանք իրենց դիտարկումները կներկայացնեն գենետիկորեն մոդիֆիկացված սերմերը Հայաստան ներկրելու, դրանից բխող հնարավոր հետևանքների մասին:

«Միրզոյան» գրադարանում այսօր կանցկացվի Գրքի երևանյան առաջին փառատոնի մեկնարկն ազդարարող բարեգործական գրքահավաք։ Բացման խոսքով հանդես կգան Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչ «Միհր» ստեղծագործների միության ղեկավար Շողակաթ Գալստյանը: Կներկայացվի նոյեմբերի 24-26-ը կայանալիք Գրքի երևանյան փառատոնի (Yerevan book fest) ծրագիրը: Գրքահավաքի մուտքը՝ միայն գրքով:

Հայաստանի նկարիչների միությունում           կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի 75-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը և տեղի կունենա օրերս հրատարակված նկարչի ստեղծագործությունների «Հուշապատում» պատկերագրքի շնորհանդեսը։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]