Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից

Կարակասի քաղաքապետը տնային կալանքից խուսափելու համար փախել է երկրից

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարակասի քաղաքապետ Անտոնիո Լեդեզման, խուսափելով երկարաժամկետ տնային կալանքից, անցել է Կոլումբիայի սահմանը, այնուհետև գնացել Իսպանիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին է տեղեկացնում է BBC-ն:

Անտոնիո Լեդեզմային տնային կալանք են տվել 2015-ին հեղաշրջման փորձին աջակցելու համար: Նա, սակայն, չի ընդունում այդ մեղադրանքը:  62 տարեկան քաղաքապետը մշտապես ակնհայտորեն դեմ է եղել նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

Կոլումբիան հաստատել է, որ Լեդեզման մուտք է գործել այնտեղ նոյեմբերի 17-ին: Ավելի ուշ նա փախել է Իսպանիա, որտեղ նրան դիմավորել է իր ընտանիքը: Նա լրագրողներին հայտնել է, որ կաշխատի՝ ապահովելու քաղբանտարկյալների ազատ արձակումը: «Եկեք չթողնենք, որ Վենեսուելան մահանա մեր ձեռքերում»,-ասել է Լեդեզման:

Կոլումբիայի նախկին նախագահն այդ նորությանն ի պատասխան «Թվիթեր»-ում գրառում է կատարել՝ բարի գալուստ ազատություն: Իսկ Վենեսուելայի նախագահը հեռուստատեսությամբ ծաղրել է Լեդեզմային՝ ասելով. «Վամպիրը ազատ թռչում է աշխարհում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]