1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը վերսկսվում է

Բուքինգհեմշիրի երկնքում օդանավի և ուղղաթիռի բախման հետաքննությունը 
վերսկսվում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավիավթարների հետաքննիչները և ոստիկանությունը վերսկսում են հետաքննությունը՝ պարզելու Մեծ Բրիտանիայի Բուքինգհեմշիր կոմսության երկնքում նոյեմբերի 17-ին ինքնաթիռի և ուղղաթիռի բախման պատճառը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Յուրաքանչյուր օդանավում երկու մարդ է զոհվել. վթարից փրկվողներ չեն եղել: Ոստիկանությունը և հետաքննական վարչության մասնաճյուղը շարունակում են աշխատանքները բախման վայրում:

Օդանավի ավերակները ցրված են անտառապատ տարածքում: Նախատեսվում է, որ հետաքննությունն այդ տարածքում կշարունակվի դեռ մի քանի օր: Ինքնաթիռը և ուղղաթիռը դուրս են եկել նույն վայրից՝ Wycombe Air Park-ից, որն առաջարկում է թռիչքի ուսուցման դասընթացներ:

Ականատեսը պատմել է՝ տեսել է, թե ինչպես է տեղի ունեցել բախումը, այնուհետև անմիջապես զանգահարել է արտակարգ իրավիճակների ծառայություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]