Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար արժողությամբ տեխնիկայով

Ամուլսարի ոսկու հանքավայրում կաշխատեն «Կատերպիլար»-ի 65 միլիոն դոլար 
արժողությամբ տեխնիկայով

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի ոսկու հանքից հանքաքարի դուրս բերումն ու տեղափոխումը «Լիդիան Արմենիա» ընկերությունը կկատարի «Կատերպիլար» ընկերության հանքարդյունաբերական տեխնիկայով: Ներկայում հանքավայրի տարածքում են գտնվում 1 էքսկավատոր, 1 բարձիչ և 6 բեռնատար, ևս 3-ը կլինեն շուտով, այդ թվում`  մի քանի աջակցող փոքր մեքենաներ: Տեխնիկայի ընդհանուր արժեքը 65 միլիոն դոլար է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանքարդյունաբերական տեխնիկայի հավաքման կայանատեղի այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում սարքավորումները ներկայացրեց «Լիդիան Արմենիա» ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատու Պիտեր Նելը: «Հանքարդյունաբերության մեջ առաջին երկուսը կիրառվում են միասին, դրանք հանքաքարը լցնում են բեռնատարների մեջ: Առաջին 3 տարվա համար նշածս տեխնիկան լիովին բավարար կլինի աշխատանքը կատարելու համար»,-ասաց Պիտեր Նելը: Նա նշեց, որ տեխնիկան ներմուծվել է ԱՄՆ-ից և Գերմանիայից մաս-մաս, իսկ  տարածաշրջանում «Կատերպիլար»-ի ներկայացուցիչ «Zeppelin» ընկերությունն օգնում է տեղում հավաքել մեքենաները:

Բացի այդ` «Լիդիան Արմենիա»-ն ձեռք է բերել սիմուլյատոր, որի վրա գերմեքենաների ապագա վարորդները կսովորեն վարել, այնուհետև` կնստեն դրանց ղեկին: «Սիմուլյատորն իրական պայմաններ է ստեղծելու մեքենան վարողի համար, սկզբից կսովորեն սիմուլյատորի վրա, ապա կվարեն իրականում: Այս մեքենաները վարելու համար հատուկ լիցենզիա է անհրաժեշտ, որը հնարավոր է օգտագործել աշխարհի տարբեր երկրներում հանքարդյունաբերական ոլորտում: Լիցենզիայի արժեքը 20 հազար դոլար է»,-նշեց ընկերության տեխնիկական ապահովման պատասխանատուն:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի խոսքով` սա պատմության մեջ ամենամեծ պայմանագիրն է, որը կնքել է «Zeppelin»-ը միանգամից այդչափ տեխնիկայի ձեռքբերման նպատակով: «Ձեռք ենք բերել նաև փոխակրիչը, ջարդիչը, ֆաբրիկան, որը ճանապարհին է, բայց հիմնական հանգույցներն արդեն Հայաստանում են, շինարարության փուլում»,-ասաց Հայկ Ալոյանը:

Մեքենաները դեռևս չեն գործարկվել: Ընկերությունում սպասում են հրդեհի կանխարգելման համակարգին, որը պետք է ներդրվի բոլոր մեքենաներում հնարավոր հրդեհի դեպքում վտանգավոր իրավիճակը չեզոքացնելու համար: Հանքի փակումից հետո տեխնիկան նախատեսում են վաճառել:

Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ՝ Հայաստանում ամենամեծ ամերիկյան և բրիտանական ներդրումն է: Ամուլսարի հանքի 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում հոկտեմբեր ամսվա դրությամբ ստեղծվել է մոտ 1580 աշխատատեղ, որից 470 աշխատակից՝ հարակից համայնքներից, մասնավորապես՝ 290-ը Ջերմուկից, 44-ը  Գորայքից, 114-ը Գնդեվազից և 25-ը Սարավանից: Ծրագիրը նախատեսում է շինարարական աշխատանքների ավարտից հետո ապահովել 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]