Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը

Հայաստանը կդառնա ԵՄ հետ շրջանակային համաձայնագիր ստորագրող առաջին ԵԱՏՄ 
և ՀԱՊԿ երկիրը. New Europe-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի կարևորագույն իրադարձություններից մեկն ակնկալվում է, որ կլինի ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս թեմային իր հոդվածում անդրադառնում է New Europe կայքի հոդվածագիր Վիոլետա Ռուշևան: Նա նշում է, որ չկա կասկած, որ հայկական կողմը ցանկանում է ակտիվացնել քաղաքական ու տնտեսական կապերը Եվրամիության հետ:

«Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին Հայաստանը երկրորդ անգամ կփորձի ավելի մոտենալ Եվրամիությանը»,- գրում է հեղինակը` հիշեցնելով, որ 2013 թվականին Հայաստանը չստորագրեց ԵՄ հետ փաստաթուղթը, փոխարենը հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշման մասին: Ռուշևան նկատում է, որ Երևանի տնտեսական ու քաղաքական նախապատվությունների կտրուկ փոփոխությունը սառը ցնցուղ դարձավ ԵՄ բյուրոկրատների համար:

Հեղինակի կարծիքով, սակայն, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անսպասելի որոշումը չզարմացրեց նրանց, ովքեր տեղյակ են հարավկովկասյան փոքր հանրապետության՝ Հայաստանի տնտեսական վիճակից: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը ունի սահմանափակ պաշարներ, փակ սահման Թուրքիայի հետ, բարդ հարաբերություններ Ադրբեջանի հետ: «Հաշվի առնելով այդ պայմանները՝ փոքր քրիստոնյա երկիրն այլ տարբերակ չուներ, քան դիմելու Ռուսաստանի աջակցությանը»,- նշում է նա: Ռուշևան հիշեցնում է, որ ՌԴ-ն Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է:

«Եթե հաջորդ շաբաթ Հայաստանը Բրյուսելում ստորագրի համաձայնագիրը, այն կլինի ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ առաջին երկիրը, որը շրջանակային համաձայնագիր կստորագրի Եվրամիության հետ: Թվում է, թե Հայաստանը, որը գտնվում է Արևելքի հետ ավանդական կապերի ու Արևմուտքին ինտեգրվելու ցանկության միջև, ընտրել է երկրորդ տարբերակը»,- եզրափակել է հեղինակը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]