Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Դեկտեմբեր

Թուրքիան հետաքննություն է սկսել ՆԱՏՕ-ում Աթաթուրքին ու Էրդողանին վիրավորելու գործով


ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

ՆԱՏՕ-ի կողմից Նորվեգիայում նոյեմբերի 8-17-ն ընկած ժամանակահատվածում «թշնամական ուժերի» շարքում ներառված է եղել նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը: Բացի այդ, ՆԱՏՕ-ի զինվորների շրջանում գոյություն ունեցող հաղորդակցման համակարգում բացված է եղել կեղծ հաշիվ Էրդողանի անունով: Այդ հաշվից Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ հրապարակումներ են արվել:

Էրդողանը կատարվածի առնչությամբ հայտարարել էր թուրք զինվորներին հետ կանչելու մասին: ՆԱՏՕ-ն և Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը ներողություն էին խնդրել, բացի այդ, ՆԱՏՕ-ից հեռացվել էր կատարվածի համար պատասխանատու երկու աշխատակից:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգն անձամբ ներողություն էր խնդրել կատարվածի առնչությամբ:

Այդուհանդերձ, Անկարայի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հետաքննություն են սկսում Աթաթուրքին և Էրդողանին վիրավորող և նվաստացնող գործողությունների առնչությամբ:

 

 

 



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ