Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռուսական կործանիչները Սիրիայի տարածքում ահաբեկիչների դիրքերին նոր ավիահարվածներ են հասցրել

Ռուսական կործանիչները Սիրիայի տարածքում ահաբեկիչների դիրքերին նոր 
ավիահարվածներ են հասցրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական 6 ռազմավարական Ту-22М3 կործանիչներ Սիրիայի Ալ-Բուկեմալ քաղաքի շրջակայքում ավիահարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Ավիահարվածների թիրախ են հանդիսացել ահաբեկիչների պաշտպանական դիրքերը, կենդանի ուժը և զրահատեխնիկան: Կործանիչները թռիչք են իրականացրել Ռուսաստանից՝ անցնելով Իրանի և Իրաքի օդային տարածքները: Սիրիայում ռուսական Ту-22М3  կործանիչներին ապահովագրել են «Հմեյմիմ» ռազմական օդանավակայանի Су-30СМ կործանիչները:

Առաջադրանքը կատարելուց հետո բոլոր կործանիչները վերադարձել են «Հմեյմիմ» օդանավակայան: Վերջին երկու օրերի ընթացքում ռուսական ավիացիայի կողմից սա երկրորդ հարվածն է եղել Ալ-Բուկեմալի շրջակայքում: Մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ոչնչացրել են ահաբեկիչների ավելի քան 12550 օբյեկտ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]