Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից

Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանն այլ երկրներին կոչ է անում հրաժարվել ռուսական գազից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին ասել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:

Նա հաստատել է, որ Լեհաստանը չի երկարաձգի ռուսական գազի ներկրման պայմանագիրը, որն ավարտվում է 2022թ.: «Մենք այլ երկրներին, մասնավորապես, Խորվաթիային, կոչ ենք անում Ադրիատիկ ծովում գազային տերմինալ հիմնել, ինչը Եվրոպայի այդ հատվածը կապահովի այլ երկրներից ստացվող գազով»,- նշել է Լեհաստանի ԱԳ նախարարը:

Վաշչիկովսկին հավելել է, որ Վարշավան ընդունել է այդ հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցության տեխնիկական ծրագիր:

Լեհաստանը տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազ է օգտագործում, որից շուրջ 10 միլիարդ խորանարդ մետրը ներմուծում է Ռուսաստանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]