1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում  նոյեմբերի 16-ին երիտասարդների մասնակցությամբ  տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից,  դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ Ք.Օ 112-րդ հոդվածի 1 մասի(  դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 113- րդ հոդվածի 2 մասի ( նույն արարքը` որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ) հատկանիշներով:

Նոյեմբերի 16-ին  «կտրած- ծակած վերքեր» ախտորոշմամբ`  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էին  տեղափոխվել երեք քաղաքացի: 

Համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն` հիվանդանոց տեղափոխված երիտասարդները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]