Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Նոր երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի երկրակեղևում վերջին օրերին գրանցվող ցնցումները չեն դադարում. նոյեմբերի 17-ին Հայաստանի ժամանակով 17:27-ին ադրբեջանական Բարդա քաղաքից 19 կմ հեռավորության վրա նոր երկրաշարժ է գրանցվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի պաշտոնական կայքը, երկրաշարժը եղել է 4,4 մագնիտուդ ուժգնությամբ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա:

Թեպետ էպիկենտրոնը գտնվել է Երևանից 225 կմ հեռավորության վրա, սակայն Հայաստանի տարածքում ևս ցնցումները զգացվել են: Սոցիալական ցանցերի հայ օգտատերերն այս մասին գրառումներ են կատարել իրենց էջերում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]