Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը կոչ է անում խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը կոչ է անում խրախուսել հայ եւ 
բրազիլացի ներդրողներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում այսօր 25 հազար հայ է ապրում: Հայ համայնքն այնտեղ շատ ակտիվ եւ աշխույժ է` կապված իր արմատներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին ասաց Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրան: «Մեր բարեկամական փոխհարաբերությունները պահպանվում են դեռ շատ վաղուց: Մենք մի շարք համաձայնագրեր ենք ստորագրել, որոնք պետք է ավելի արդյունավետ դարձնենք»,-ասաց Ֆերեյրան: Երկու երկրների արտգործնախարարները առևտրային և ներդրումային համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: «Այն հնարավորություն կստեղծի առեւտրաշրջանառությունն ավելի դինամիկ դարձնել եւ ներդրումների համար նոր հնարավորություններ ստեղծել»,-հավելեց նա: Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը նշեց, որ հայերը շատ իրազեկ են եւ այնպիսի գիտելիքների են տիրապետում, որոնց կարիքը Բրազիլիայում կա: «Պետք է խրախուսել հայ եւ բրազիլացի ներդրողներին: Բրազիլիան տնտեսական առումով զարգանում է. չհաշված վերջին երեք տարիների դժվարությունները, մենք այս տարի 1 տոկոս տնտեսական աճ ենք ակնկալում»,-ասաց Ֆերեյրան:

Բրազիլիայի եւ Հայաստանի միջև առկա են մինչ օրս ստորագրված տասը փաստաթուղթ, որոնցից յոթը ստորագրվել են վերջին երկու տարվա ընթացքում։ Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի փետրվարի 17-ին: 1998 թվականի մարտից Սան Պաուլոյում գործում է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Բրազիլիայում գործում են Հայաստանի, իսկ Հայաստանում՝ Բրազիլիայի դեսպանատներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]