Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարն անդրադարձել է Ծիծեռնակաբերդ այցին

 Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարն անդրադարձել է 
Ծիծեռնակաբերդ այցին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան Երևանում ՀՀ ԱԳ նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին անդրադարձավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելությանը:

«Ես գիտեմ հայ ժողովրդին պատուհասած ողբերգության մասին եւ այսօր շատ մեծ հուզմունքով այցելեցի Երեւանում այդ սոսկալի իրադարձություների զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը: Նա նշեց, որ նման երևույթներ չպետք է կրկնվեն: «Խոսքը միայն Հայաստանին չի վերաբերում, այլ ողջ մարդկությանը եւ դրա մասին պետք է մշտապես խոսել: Անհանդուրժողականությունը, մարդատյացությունը տեղ չունեն, եւ դուք կարող եք վստահ լինել իմ համերաշխությանն այս հարցում»,-հավելեց Ֆերեիրան:

2015-ի մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեիրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը։

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրայի այցելությունը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]