Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյոթեի անվան կենտրոնի բացման կապակցությամբ

Լևոն Մկրտչյանը գոհունակություն է հայտնել Հայաստանում Գյոթեի անվան կենտրոնի 
բացման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացման նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է   Թբիլիսիի Գյոթեի անվան ինստիտուտի լեզվի բաժնի ղեկավար  Սաշա Ֆաբրիին և  Երևանում Գյոթեի անվան կենտրոնի ղեկավար տիկին Նաթիա Միքելաձե-Բախսոլիանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարն իր գոհունակությունն է հայտնել  Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարությանը մեր երկրում Գյոթեի անվան կենտրոնի բացման սկզբունքային որոշման կապակցությամբ: Նա  նշել է, որ Հայաստանում գործող գերմանական կառույցների գործունեությունում կրթության ոլորտի համագործակցությանը կարևոր տեղ է հատկացված: Լևոն Մկրտչյանի խոսքով, Գյոթեի ինստիտուտի  ներկայությունը Հայաստանում ոչ միայն կնպաստի հայ-գերմանական կրթական, այլ նաև մշակութային ծրագրերի ամրապնդմանն ու զարգացմանը: Այդ համատեքստում նախարարը հույս է հայտնել, որ  Երևանում Գյոթեի անվան կենտրոնի բացումը գործնական ու շոշափելի աջակցություն կտրամադրի Հայաստանում գերմաներեն լեզվի ամրապնդման և տարածման հարցերին: ԿԳ նախարարը կրթական համագործակցության ծրագրերից առանձնացրել է  նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում գերմանական փորձը՝ հատկապես դուալ կրթության կազմակերպման գործում: Նա նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է գերմանական մոդելը Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում ներդնելու ուղղությամբ:

Փոխանցելով Գյոթեի անվան ինստիտուտի ղեկավարության երախտագիտությունը՝ կրթության ոլորտում առկա համագործակցության համար՝   Սաշա Ֆաբրին հայտնել է  գերմանական կողմի պատրաստակամությունը Հայաստանում գերմաներեն լեզվի տարածման և ամրապնդման հարցերին աջակցելու առնչությամբ: Նա ընդգծել է, որ գերմաներեն լեզվի ուսուցման նոր մեթոդներ կիրառելու և կրթության որակ ապահովելու  համար Հայաստանում բավարար  հիմքեր կան:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]