Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանի մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խոսելով խորհրդարան մտած օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահն անդրադարձել է ԱՀ 2018թ. պետական բյուջեի և դրան կից օրենսդրական նախագծերի ու ծրագրերի քննարկմանը՝ ըստ հաստատված ժամկետացանկի, և կազմակերպչական այլ հարցերի:

Այնուհետև Աշոտ Ղուլյանն ամփոփել է  նոյեմբերի 10-ին Երևանում կայացած ՀՀ ԱԺ - ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 12-րդ նիստի արդյունքները՝ կարևորելով օրակարգում ընդգրկված հարցերի հրատապությունն ու դրանց  շուրջ միջհանձնաժողովային  աշխատանքների շարունակման անհրաժեշտությունը:

Խորհրդակցության ընթացքում խոսվել է նաև Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ Ազգային ժողովին վերապահված լիազորությունների իրականացման և այդ ուղղությամբ առաջիկայում սպասվող քայլերի մասին:

Անդրադարձ է կատարվել նաև նոյեմբերի 23-ին նախատեսված «Հեռուստամարաթոն 2018»-ին և համազգային դրամահավաքին՝ Ազգային ժողովի մասնակցությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]